-
Հունիսի 22-25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտում և Շուշիում, տեղի կունենա Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը։ Ինչպես հայտնում են «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովից, այն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո։
-
Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում մայիսի 23-ին Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականն իր առաջինը խաղը կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ: Հաջորդաբար մեր ֆուտբոլիստների մրցակիցներն են լինելու բելգիացիներն (մայիսի 25) ու իտալացիները (մայիսի 28):
-
Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրասենյակում մի քանի ժամ առաջ բռնկված հրդեհը քիչ առաջ հաջողվել է մարել: ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ կրակը հնարավոր է եղել արագ տեղայնացնել ու մարել հրշեջների արհեստավարժության շնորհիվ , այրվել է միայն շենքի տանիքը: Միաժամանակ նա հերքեց արդեն իսկ շրջանառվող վարկածը, թե հրդեհը կարող է պայթյունի հետևանք լինել, չբացառեց նաև դրսից բռնկված լինելու հավանականությունը: «Պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն»,-հավելեց փոխտնօրենը:
-
-
-
-
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվել էր մանկապատանեկան փողային նվագախմբերի փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Փառատոնին մասնակցել են շուրջ 200 երաժիշտ-դպրոցականներ:
-
Մայիսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Ինչպես հաղորդում են Լոռու մարզպետարանից, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը։
-
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն Միջազգային առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում ճանաչվել է «2011-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Արդեն երկրորդ տարին անընդմեջ բանկին շնորհված «TFP Award-2011» պատվավոր մրցանակը ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն ԱՇՈՏ ՕՍԻՊՅԱՆԻ գլխավորությամբ Լոնդոնում գտնվող պատվիրակությանն է հանձնվել ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:
-
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության իններորդ տուրում զարմանալի գոլային ծարավով են աչքի ընկել մրցակիցներին հյուրընկալած տանտերերից երեքը. «Շիրակն» ու «Փյունիկը» չորսական անպատասխան գնդակ են ուղարկել «Արարատի» ու «Բանանցի» դարպասները: Նույնքան անգամ «Իմպուլսի» դարպասը գրավել է նաև «Միկան», սակայն սեփականը չի կարողացել պահել անառիկ: Այստեղ խաղն ավարտվել է 4:2 հաշվով: